▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է ասում ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Արթուր Վարդանյանը

Hraparak.am-ը գրում է.

«Հարցազրույց՝ Հայոց Վահան շարժման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ» տեսանյութում ձերբակալված Վահան Վարդանյանն ասում է.

«Եթե ես նույնիսկ միակ ՀՀ քաղաքացին լինեմ, որ պետք է բարձրանա սարերը եւ մենակ պայքարի ներքին թշնամու դեմ՝ կբարձրանամ մենակս: Թե բանտ կնետեն ինձ թե կսպանեն՝ ինձ համար միևնույն է: Կզոհաբերեմ ամեն ինչ, իմ համար միևնույն է: Մեկ փամփուշտ կվերցնեն, կբարձրանամ սարերը կկռվեմ: Ես մենակյաց Հայաստանը չեմ տա: Թող ինձ քննադատեն, ինչ պիտակ ուզում են կպցնեն, ես կմեռնեմ ոտքի վրա, որպես ազատ հայ: Կմեռնեմ, բայց Հայաստանը ոչ մեկի չեմ տա, թող հետո ինչ ուզում են խոսեն, իմ համար միևնույն է: Եթե մենակս պիտի մի ամբողջ բանակի դեմ գնամ՝ կգնամ, կմեռնեմ, թող դա լինի իմ վերջը: Քան թե դառնամ 80 տարեկան ու վերջիս շնչիս հիշեմ, թե ինչեր կարող էի անել ու չարեցի: Ես իմ ազգին ուզում եմ ուրախ տեսնեմ»:

… Ու նա՞ է ահաբեկիչների պարագլուխը:

Հասմիկ Բաբաջանյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ երեկ Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը ղեկավարել է Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին