▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգվածային ծեծկռտուք Ռուսաստանում. տուժածների մեջ հայ կա

ՌԴ Վոլգոգրադ քաղաքի Տրակտորոզավոդսկի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Քաշքշուկի պատճառը մասնակիցների միջ7 ծագած վեճն է եղել: Ծեծկռտուքից մեկ օր առաջ ինքն ընկերներից հետ զբոսայգում է եղել, որտեղ իրենց են մոտեցել երիտասարդներ, որոնցից մեկը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

«Մենք ընկերներով զբոսնում էինք ատրակցիոնների զբոսայգում: Մեզ հանդիպակաց երեք անծանոթ էին գալիս, որոնցից մեկը հարբած էր: Նա հրեց մեզնից մեկին եւ փորձեց կռիվ սադրել»,- ասել է կռվի մասնակիցներից մեկը:  

Հաջորդ օրը տեղաբնակները վիճաբանությունը շարունակել են սոցիալական ցանցում, հետո պայմանավորվել հանդիպել:  Զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է  մի կողմից 11, մյուս կողմից՝ 3 մարդ:

Արդյունքում 10 մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկը հայ է` Գևորգ Ղազարյան անունով: 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին