▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի մետրոյի կայարաններում ոստիկանները խուզարկում են ուղևորներին

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Կարենի Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում: Asekose.am-ին հայտնի է դարձել, որ այս պահին մետրոյի Բարեկամության կայարանում ոստիկանները խուզարկում են մարդկանց, ստուգում պայուսակները:

Հավելենք, որ ոստիկանությունն այս օրերին ուժեղացված հսկողություն է իրականացնում մարզերում և մայրաքաղաքում: Պատճառը Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին հայտնաբերված զինված հանցախումբն է, որը հետապնդել է ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին