▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահաբեկիչների» հարգելի ծնողներ՝ աչքաթող էիք արել...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում լայն քննարկումների առիթ է դարձել ԱԱԾ-ի կողմից զինված խմբավորման վնասազերծման թեման: Անընդհատ խոսվում է, որ ձեռբակալվածներից մեկը 22-ամյա Նելի Մինասյանն է, ով աչքի էր ընկել Բաղրամյանի ցույցերի ժամանակ: Ես զերծ կմնամ ահաբեկիչ տերմինն օգտագործելուց, չխախտելով անմեղության կանխավարկածը, սակայն կուզենամ ձեր ուշադրությունը հրավիրել մի նրբության վրա:

Հաճախ է մեջբերվում խմբավորման անդամների կենսագրականները: Մասնավորապես ասվում է, որ եիտասարդ հայ աղջիկներ ու կանայք են, տղամարդիկ էլ կին ու երեխա ունեցող ընտանիքի հայրեր են և այլն և այլն: Հարգելիներս, երբ գնում եք զրուցում եք ձեռբակալվածների ծնողների, եղբայրների կանանց, ինչու չէ նաև երեխաների հետ, ձեր մտքով չի անցնում մի հարց տալ՝ եթե սուրբ են և ոչինչ չկա, ապա այդ ժամին վերոնշյալ կանայք ու աղջիկներն այդ տղամարդկանց հետ ինչ գործ ունեին կամ էլ ձեռբակալվածների կանանց մեկը լինի հարցնի, իսկ ամուսինդ օտար կանանց հետ նույն հարկի տակ, այն էլ այդ ժամին ինչով էր զբաղվում:

Կա պատասխա՞ն, իհարկե ոչ, քանի որ ամեն ինչն էլ պարզ է: Պարզապես, մի բան կասեմ Նելիի և բոլորի ծնողներին: Այսուհետ ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ, զերծ մնացեք «ազատ ընտանիք», «լիբերալ ծնող» խաղերից և անիմաստ մեջբերումներից, եթե դա ուղորդվելու է ձեր երեխաներին աչքաթող անելով և դուք ձեր բնույթով այդպիսին չեք: Վստահ եմ. որ ոչ Նելիի. ոչ էլ մյուսների մայրերի մտքով չէր կարող անցնել, թե իրենց աղջիկն այդ ժամին որտեղ է և ինչով է զբաղվում: Ամեն դեպքում «հայեցի չէ»:

Անահիտ Ամատունի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին