▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսլամիստներն արդեն զենքը ձեռքին բացահայտ փորձում են պայքարել ալիևյան կլանի դեմ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այս ամբողջ հարայհրոցի մեջ կարծես թե ուշադրություն չենք դարձնում, որ մեր թշնամի պետությունում՝ Ադրբեջանում, բավական հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Իսլամիստներն արդեն զենքը ձեռքին բացահայտ փորձում են պայքարել ալիևյան կլանի դեմ: Երեկ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում կա 6 զոհ և բազմաթիվ վիրավորներ:

Ի դեպ, Ադրբեջանը պատերազմի տարիներին էլ երբեք չէր փայլում իր ներքին կայունությամբ: Մի լավ գնդապետ կար՝ Սուրեթ Հուսեյնով: Սա երկու անգամ Գանձակից դուրս բերեց զորքն ու քշեց ոչ թե ռազմակաճակատ՝ այլ ուղիղ Բաքու՝ իշխանությունը գրավելու համար:

Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունն ու կրակոցները, իհարկե, հաճելի երևույթ է, բայց մի պահ պատկերացնենք, որ նույնը լիներ Երևանում՝ կրակոցներ և զոհեր: Հայաստանը մշտապես կարողացել է շահեկան դուրս գալ հենց ներքին կայունության՝ այսինքն իշխանության և ընդդիմության երկխոսության արդյունքում...

Նարեկ Գալստյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին