▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ ես հայտնվեցի ճաղերի ետևում, իսկ երեխաս՝ վերակենդանացման բաժանմունքում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մաս 1

Սառը ու ցուրտ մի վայր, նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա, որ նա հայտնվի այստեղ: Կյանքը այստեղ միապաղաղ է ու անհետաքրքիր: Ճաղերի ետևում դու սկսում ես գնահատել քո կյանքը ու հետևություններ անել կյանքում իրականացրած արարքների համար: 

Ներեցեք, մոռացա ներկայանամ. ես Արմենն եմ, 35 տարեկան: Ես ունեի աշխատանք, ընտանիք՝ սիրող կին ու գեղեցիկ դուստր:
Այն ինչ տեղի ունեցավ իմ հետ որևէ մեկիդ չեմ ցանկանում: 

Ամառային կիրակիներից մեկը ընկերներով որոշեցինք անցկացնել քաղաքից դուրս՝ հանգստանալու ու հայկական ավանդական խորոված վայելելու: Եթե անկեղծ սկզբից ցանկանում էինք, մեկնել Ծաղկաձոր կամ Աղվերան՝ որևէ ռեստորաներից մեկում վայելել մեր հանգիստը, բայց վերջին պահին ընկերներիցս մեկը առաջարկեց մեր հանգիստը վայելել բնության գրկում: 

Առավոտյան արթնացանք, բոլոր անհրաժեշտ գնումները կատարելուց հետո ճամփա ընկանք: 

Տեղ հասնելուն պես, ինչպես բոլոր հայկական ընտանիքները, այնպես էլ մենք, ամեն մեկս մեր գործին անցանք՝ կանայք սեղան քցելու նախապատրաստական աշխատանքներին, իսկ մենք՝ խորոված անելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներին: 
Ամեն ինչ լավ էր, իրականում հանգստանում էինք՝ ասում-խոսում, քննարկումներ անում, երեխաները իրանց համար խաղում էին... 

Եկավ ժամանակը, երբ պետք է սեղան նստեինք... Ուռաա: Ամեն ինչ պատրաստ էր: 
Ամեն ինչ շատ համով էր, կենացներ էինք ասում ու խմում,.... հայի խասյաթի համաձայն՝ խեր, շառ, Աստված...խեր, շառ, Աստված...խեր, շառ, Աստված...կանանց կենացը, ծնողների կենացը, երեխաների կենացը... 

Չնկատեցինք, թե ինչպես անցավ այդ հրաշալի օրը ու արդեն տուն վերադառնալու ժամանակն էր: Ընկերներից ամենաչխմողը խորհուրդ տվեց մեքենաները կանգնացնել մոտակա ավտոկայանատեղիում ու տաքսիներով վերադառնալ քաղաք՝ մյուս օրը հետ գալու ու մեքենաները հետ բերելու պայմանով: 

Յա, դե իհարկե, հայ տղամարդ լինելով հանդերձ, մենք բոլորս սկսեցինք խնդալ մեր ընկերոջ վրա ու ասել. «Չէ, ախպեր, ես հանգիստ իմ համար կգնամ տուն...Ես ավտոս ստե չեմ թողնի, ես էդքան էլ խմած չեմ: Համ էլ 80 կմ էղածը ինչա շատ շուտ կհասնեմ տուն»... ու նմանատիպ խոսքեր ասելով՝ ես ու ընտանիքս նստեցինք իմ մեքենան... 
Շարունակելի....

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին