▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական օդուժն ինտենսիվ հարվածներ է հասցնում այն հատվածներում, որտեղ ընկել էր ռուսական ինքնաթիռը

Արդեն երկու օր է ռուսական օդուժն ինտենսիվ հարվածներ է հասցնում Սիրիայի հյուսիս-արևմտյան այն հատվածներում, որտեղ ընկել էր ռուսական ինքնաթիռը:

Այսօր լուրեր են տարածվում արդեն ռուսական ինտենսիվ ավիահարվածների մասին Իդլիբի և Հալեպի այն հատվածներում, որտեղ բախումներ էր նկատվում տեղի քրդերի և սիրիական ընդդիմադիր խմբավորումների միջև:

Քրդերն արդեն շտապել են հայտարարել, որ ռուսական օդուժի աջակցությամբ մի քանի գյուղեր են ազատագրել Սիրիայի հիշյալ հատվածներում:

Պարզ է, որ թուրքական իշխանությունների կողմից Եփրատ գետից արևմուտք ընկած հատվածներում քրդերի ակտիվության անթույլատրելիության մասով հայտարարությունները, հնարավոր է մնան զուտ հայտարարություններ, և Անկարայի կամքին հակառակ, քրդերը շարունակեն իրենց ռազմական գործողություններն արդեն Սիրիայի այս հատվածներում, առավել ևս, որ Լաթակիայում տեղակայված ռուսական Ս 400-ը կարող է կանխել թուրքական օդուժի կամայականությունները:

Սարգիս Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին