▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոլա Ուզունյանի հայրը հանդես է եկել բաց նամակով

Փարիզում նոյեմբերի 27-ին հարգել են ահաբեկչությունների զոհերի հիշատակը, սակայն այդ ահաբեկչություններին զոհ գնացած 17-ամյա Լոլա Ուզունյանի հայրը՝ Էրիկ Ուզունյանը, բոյկոտել է ահաբեկչությունների զոհերին նվիրված միջոցառմանը: Այս մասին հաղորդում է Sudinfo.be-ն:

Էրիկ Ուզունյանը հանդես է եկել նամակով՝ ուղղված Ֆրանսիայի կառավարությանը, որտեղ, մասնավորապես, նշել է.

«Իմ դուստրը մահացել է Բատակլանում, նա 17 տարեկան էր: Ես չեմ գնալու ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, քանի որ համարում եմ, որ կառավարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ»

Ֆրանսիան երկար տարիներ ձախողված քաղաքականություն է վարել Մերձավոր Արևելքում: Նիկոլա Սարկոզին, խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիաները, ֆրանսիական բանակն ուղարկել է Լիբիա՝ Քադաֆիի դեմ, որն, ի դեպ, Ֆրանսիայի թշնամին չէր: Նույն Սարկոզին նախկինում ձեռքերը տարածած հանդիպել է Քադաֆիի հետ Փարիզում: Ֆրանսուա Օլանդը պայքարում էր նաև Ասադի դեմ, որը նույնպես Ֆրանսիայի թշնամին չէ, բայց որի դեմ Ֆրանսիան ընդգրկվել է կոալիցիայում: Նման քաղաքականությունը  դրամատիկ դեր  է խաղացելՖրանսիայի համար: Մեր վերջին նախագահների  անպատասխանատու քայլերի դաժան արդյունքներն ենք այսօր տեսնում»:

Ֆրանսիան չի կարող ապագա առաջարկել իր երիտասարդությանը: Նրանք, որոնց մենք ընտրել ենք, չեն կարող մեզ նոր քաղաքականություն ներկայացնել: Բացառությամբ մի քանի անունների, մտավորականությունը ոչ մի կերպ չի գիտակցում տեղի ունեցողի վտանգավորությունը: Ես սարսափի մեջ եմ իմ դատարկվող երկրի ու իմ դստեր մահվան կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ 17-ամյա Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ  հոր հետ ներկա է եղել Bataclan թատրոնում Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Իրարանցման ժամանակ հայր ու դուստր կորցրել էին միմյանց: Հայրը ՝ Էրիկ Ուզունյանը, փրկվել էր, իսկ Լոլան անհետ կորել էր, նրա մասին 3 օր տեղեկություն չկար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին