▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարադատության նախկին նախարարի շուրջ նոր սկանդալ է հասունանում

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն, ով ամռանն անակնկալ կերպով ազատվեց աշխատանքից, ոչ մի կերպ չի հարմարվում իր կարգավիճակի հետ: Լրատվամիջոցները գրեցին, որ Մանուկյանի ազատման պատճառը ինտիմ բնույթի, խայտառակ տեսանյութն է, որը դինելուց հետո իշխանական ամենաբարձր վերնախավում նրան անհապաղ պաշտոնանկ անելու որոշում է կայացվել: Հովհաննես Մանուկյանն ու իր թիմը պաշտոնանկության մասին իմացել են ԶԼՄ-ներից, նախարարն անգամ արձակուրդում է եղել:
Վերադառնալով Հայաստան՝ Հովհաննես Մանուկյանի առջև փակվել են բոլոր պետական հաստատությունների դռները, նրան ասել են, որ պետական պաշտոնում նշանակվելու մասին կարող է մեկընդմիշտ մոռանալ: Սակայն Հովհաննես Մանուկյանն արհեստածին լրատական նյութերով, հարցազրույցներով փորձում է իշխանություններին հիշեցնել իր գոյության մասին, բայց իզուր: Այսօր էլ թերթից մեկը գրեց, թե նա գնել է Վիսոցկու բանաստեղծությունը և իբր հետաքրքրվել է լուրի ծագումնաբանությամբ ու չի պատասխանել լրագրողի նամակին: Հովհաննես Մանուկյանին ճանաչողները քմծիծաղով են վերաբերվել սույն նյութին, բոլորին էլ պարզ է, որ հենց իր պատվերով է նման նյութ հայտնվել լրատվականներում, որպեսզի անունը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դրվի: Բոլորն են հիշում, որ նա տեսախցիկի առջև հայտնվելու համար ջանք ու եռանդ չէր խնայում, հայտվում էր բոլոր հնարավոր տեղերում, որտեղ լրագրող կամ տեսախցիկ կար:
Մանուկյանի էժանագին ու ոչ պրոֆեսիոնալ PR-ն, ասում են, սկսել է խիստ զայրացնել իշխանական վերին շրջանակներին: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին նախարարի շուրջ նոր սկանդալ է հասուանում: Մանուկյանի նման էքսցենտրիկ և անլուրջ վարքի շարունակության դեպքում որոշել են հրապարակել նրա սկանդալային ազատման պատճառ դարձած տեսանյութը՝ վերջինիս մեկընդմիշտ իր տեղը ցույց տալու համար:

Մամուլի Խոսնակ
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին