▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորք Մարաշի հանցախմբին անդամակցելու համար ձերբակալվել է Հայ կաթողիկե եկեղեցու ծայրագույն վարդապետը

newspress.am-ը գրում է. Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից մեկը Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանն է:

Նա «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է:

Հայր Անտոն Թութունջյանն ապրում էր 92–ամյա մոր հետ, որին այժմ խնամում են ռադիոկայանի աշխատակիցները:  Ինքը` Անտոն Թութունջյանը 71 տարեկան է։

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կեսօրից  դռնփակ դատական նիստեր են անցկացվում՝ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող 21 անձանց խափանման միջոցը որոշելու վերաբերյալ: Նրանցից 8-ն արդեն կալանավորված են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին