▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը ցանկանում է ֆուտբոլային հանրության ուշադրությունը շեղել իր հրաժարականի պահանջից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած հայտարարություններին, որտեղ նա, առանց անուններ տալու, 2-3 ֆուտբոլիստի մեղադրել էր դավաճանության եւ Ալբանիայի հետ խաղը ծախելու մեջ:

Իսկ ահա հավաքականի ֆուտբոլիստներն իրենց հայտարարության մեջ հերքում են մեղադրանքները, մասնավորապես հայտարարելով. «Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու»:

Ռուբեն Հայրապետյանն իր հայտարարությունն արեց այն ժամանակ, երբ ֆան կլուբի անդամները եւ ֆուտբոլասերները ցույցեր արեցին ու պահանջեցին իր հրաժարականը: Իսկ մինչ այդ նա այդ թեմայով չէր խոսել, թեեւ ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական մամուլում տեւական ժամանակ քննարկվում էր այդ թեման:

Ռուբեն Հայրապետյանն հայտարարել էր, թե ինքը խաղից 30-40 րոպե հետո հասկացավ, թե ինչ է կատարվում, նկատի ունի այն, թե իբր հասկացավ, որ խաղը ծախված է: Այս դեպքում օրինաչափ հարց է ծագում. եթե հասկացել էր, ի՞նչ արեց, ինչ քայլեր ձեռնարկեց նա այդ ընթացքում, չէ՞ որ խաղին դեռ մեկ ժամ ժամանակ կար:

Նա նաեւ ասում է, թե մինչ օրս ֆուտբոլիստների հետ չի խոսել այդ թեմայով: Կհավատա՞ք, որ Նեմեց Ռուբոյի տիպի մարդը՝ համոզված լինելով, որ դավաճանություն է եղել ու խաղը ծախվել է, այդքան ժամանակ լռեր ու ֆուտբոլիստների հետ հարցեր չպարզեր: Իհարկե, անհավատալի է:

Հստակ է, որ իր հայտարարություններով Ռուբեն Հայրապետյանը ցանկանում է ֆուտբոլային հանրության ուշադրությունը շեղել իր հրաժարականի պահանջից: Այդ ասուլիսում նա հասկացրեց նաեւ այդ մասին՝ ասելով, թե հրաժարական կտա միայն այն բանից հետո, երբ պարզի ու շտկի այդ հարցերը եւ հայկական ֆուտբոլում ստեղծված վիճակը:

Ֆուտբոլային հանրությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը՝ որպես ստեղծված վիճակի հիմնական պատասխանատուի: Հավաքականի առաջատար ֆուտբոլիստները հերքում են իրենց ուղղված մեղադրանքները:Այս վիճակում լավագույն ելքը կլինի այն, որ նրանք միանան ֆուտբոլասերներին ու պահանջեն Ռ. Հայրապետյանի հրաժարականը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին