▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքն իր հերթական ապտակը հասցրեց նոկդաունի մեջ գտնվող ռուսներին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ռուսաստանի համար ստեղծվել է շատ բարդ իրավիճակ, քանի որ ստիպված կլինի քայլեր կատարել որոնք «կստիպեն», կհորդորեն, կհամոզեն կամ կհարկադրեն Ռուսաստանի և տարածաշրջանի թուրքալեզու պետություններն ու ազգությունները: Բնականաբար, կսկսեն ակտիվանալ, պահանջներ ներկայացնել, թանկացնել իրենց և խնդիրներ հարուցել Ռուսաստանի համար…

Հավանաբար Թուրքիան կփորձի խաղարկել այդ խաղաքարտը և կաշխատի առաջացնել կենտրոնախույս տրամադրություններ և դժգոհություններ Ռուսաստանում: Շատ բարդ, խառը, հակասական, անհասկանալի և վտանգավոր իրավիճակ է ստեղծվել…

Չի բացառվում, որ Թուրքիան հաշվի առնելով Ռուսաստանի մեկուսացվածությունը, հակամարտությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, օրեցոր բարդացող տնտեսական իրավիճակն ու դժվարությունները, սկսի իր պանթյուրքիստական ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

ԵՏՄ-ն էլ կդառնա մի չկայացած միություն, որովհետև Ղազախստանն ու Ղրղզստանն էլ իրենց մեծ եղբոր պատիվը ոտնատակ չեն տա: Այս տարբերակը Ռուսաստանը երբեք չպետք է անտեսի ու փորձի մատների արանքով նայել…Սա առավել քան լուրջ է ու հնարավոր…

Իսկ Ռուսատանը Թուրքիայի դեմ՝ նույն կերպ, պետք է ակտիվացնի ու օգտագործի քրդական պայքարը նրանց դեմ, օժանդակելով Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի քրդական խմբավորումներին:Իսկ մինչ այդ Արևմուտքն իր հերթական ապտակը հասցրեց նոկդաունի մեջ գտնվող ռուսներին, կրկին ցույց տալով իր երկերեսանիությունն ու հաշվենկատությունը…

Եվրոպան ահաբեկիչներին օժանդակող Թուրքիային հատկացրել է երեք միլիարդ եվրո և խոստացել գրկաբաց ընդունել ԵՄ-ը: Թուրքիան, իհարկե,  որպես փորձված, շահամոլ արևելյան աղվես կօգտագործի այդ երեք միլիարդը և ձեռքի հետ, դանդաղ, հետևողական փախստականներին փոքր խմբաքանակներով  «կառաքի»  Եվրոպա, իրեն հատուկ խորամանկությամբ խաբելով եվրոյոնջաներին:

Սա էլ ձեր Եվրամիությունն ու արդարության, ազնվության, մարդասիրության օրրանը…
Դե ի՞նչ, սպասենք նոր զարգացումների…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին