▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստոնյաներն ու մահմեդականները քույր և եղբայր են

Քրիստոնյաներն ու մահմեդականները եղբայրներ և քույրեր են. այս մասին հայտարարել է  Հռոմի Ֆրանցիսկոս պապը Աֆրիկա իր այցի ընթացքում: Այս հայտարարությամբ եկեղեցու հայրն հանդես է եկել Կենտրոնա-աֆրիկյան հանրապետության մայրաքաղաք Բանգիի մզկիթում մահմեդականներին ուղղված կոչում:

 Այս մասին գրում է  Gazeta.ru-ն` վկայակոչելով BBC-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ մզկիթ այցելությունը Ֆրանցիսկոս պապի Աֆրիկա այցի ամենաբարդ մասերից մեկն է եղել :

Նա ԿԱՀ-ի զինված խմբավորումներին կոչ է արել ցած դնել զենքը և զինվել   «արդարամտությամբ, սիրով, գթասրտությամբ»: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նաև հույս է հայտնել, որ դեկտեմբերի ընտրությունները երկրի համար  կյանքի նոր փուլ կբացեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին