▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անհասկանալի շարժումներ է անում». Անդրանիկի հարազատները վատ կանխազգացումներ ունեն

ArmLur.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Իսկ հոգեկան խնդիրների հետ կապված ազգականները մտահոգություններ ունեն: Կայքին հայրենադարձված ռազմագերու քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, հայտնել է, որ նրան հարազատներից ոչ ոք դեռևս չի տեսակցել. Անդրանիկի հետ քննչական գործողություններ են իրականացվում, նա կալանավորված է.

«Քննիչը մեզ ասել էր, որ կարող ենք արդեն գնալ՝ նրան տեսակցելու, սակայն քրեակատարողական հիմնարկում բացատրեցին, որ Շուշի մտնելուց հետո 10 օր պետք է անցնի, որ կարողանանք տեսակցել: Իսկ Շուշի 7 օր առաջ է տեղափոխվել: Կարանտինի մեջ է հիմա»:

Հայրենադարձված ռազմագերու փոխանցմամբ՝ իրենց հայտնի է դարձել, որ Անդրանիկի մոտ հոգեկան ինչ-որ շեղումներ են նկատվում.

«Ասում են՝ անհասկանալի շարժումներ է անում: Խառը-խառը բաներ է անում. գլուխը լավ չի: Ադրբեջանում ձեռք բերված այլ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննություն պետք է արվի, որպեսզի հասկանան ինչպես վարվել Անդրանիկի հետ»,- ասել է Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ ըստ այդմ՝ եթե Անդրանիկ Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ լինեն, քրգործը կկարճվի, հակառակ դեպքում՝ նրան ազատազրկում է սպասվում՝ մարտական հենակետը ինքնակամ լքելու մեղադրանքով: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին