▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրաքվեին ընդառաջ` հնարավոր սցենարները և ուժերի դասավորությունը

"Այո"ի կողմնակիցների մասին ցանկություն չունեմ խոսել, ամեն ինչ պարզ է... Իսկ ի՞նչ ունենք Ոչի ճակատում։
Ունենք "Նոր Հայաստան" ճակատ և "Չեք անցկացնի" նախաձեռնություն, որոնք թեև միմյանց չեն խանգարել, բայց և միասնական գործողություններով հանդես չեն եկել: 
"Չեք անցկացնի"-ի անելիքը հստակ է` գնալ և "ոչ" քվեարկել, իրականացնել վերահսկողություն: Հաջողությունը մեծապես կախված է քվեարկության օրը մասնակցելու և "ոչ" քվեարկելու հետ: 
Սակայն խնդիրը ցուցակներն էն, նույնականացման քարտերով քվեարկելը և այլ` մինչ այս էլ մեզ հայտնի իշխանական աճպարարություններ:
"Նոր Հայաստանի" օրակարգում մինչև հանրաքվեի օրը փողոց դուրս գալն է: Իշխանափոխություն իրականացնելը: 
Թե որքանով այն կհաջողվի, կախված է փողոցային պայքարին, առճակատումներին պատրաստ ՀՀ քաղաքացիների թվից: 
Այստեղ ինձ ամենաշատը մտահոգում է, որ առաջնորդներին շատ արագ կնեյտրալիզացնեն, իսկ էլ ավելի մտահոգիչ է, որ ուժայիններին դիմադրելու ու արդյունքի հասնելու համար բավարար թե մարդկային, թե այլ ռեսուրս չկա... 
Եթե փողոց, ապա պետք է բոլոր "ոչ"-երը միասին հանդես գան` քաղաքական ուժերից մինչև սովորական քաղաքացի: 
Շոշափելով մարդկանց տրամադրությունները ավելի շատ հանդիպել եմ "գնամ Ոչ քվեարկեմ" մտադրությանը, քան "մնամ փողոցում մինչև ռեժիմը հեռանա"-ն.... Կայծ չկա դեռ, որը կստիպի մարդկանց գյուղերից ու քաղաքներից ելնել փողոց...Թերևս դա էլ մեր հիմնական "վաղեմի" խնդիրն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին