▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը խաբում է բոլորին, հատկապես` իր հոր «զոհերին»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Զանգվածային ծեծկռտուք Քելբաջարի դպրոցում

Պարադոքսալ երկիր է Ադրբեջանը...Բաքվի մամուլն ընթերցելիս հետաքրքիր տեղեկություն տեսա...Վերնագիրը հետևյալն էր՝ «Զանգվածային ծեծկռտուք Քելբաջարի դպրոցում...»

Վերնագրից կարելի է ենթադրել, որ ազերիական ԶԼՄ-ները տեղեկություններ են հաղորդում Քարվաճառի դպրոցում տեղի ունեցած տուրուդմփոցի մասին...Զարմանալ կարելի էր,որ Արցախի տարածքում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին առաջինը տեղեկանում ենք ոչ թե Գագիկ Շամշյանից, այլ ինչ-որ ազերիական լրատվամիջոցից...

Սակայն նյութն ընթերցելիս պարզվում է, որ  «Քելբաջարի դպրոցում» տեղի ունեցած ծեծկռտուքը իրականում ` աշխարհագրական տեսանկյունից, տեղի է ունեցել այդ նույն Քելբաջարից բավական հեռու՝ Գյանջայում(Գանձակում)...Ու ևս հետաքրքիր մի փաստ...Պարզվում է, որ այդ դպրոցում սովորում են Քելբաջարից գաղթաց ազերիների երեխաները...Այսինքն, պաշտոնական Բաքուն խտրականություն է կիրառում երկրի տարածքում բնակվող փախստականների և նրանց զավակների նկատմամբ՝ թույլ չտալով վերջիններիս ինտեգրվել ազերիական հասարակության մեջ...Այդ փախստականներին և նրանց սերունդներին վերաբերվում են որպես երկրոդ կարգի մարդկանց՝ կոնցլագերային պայմաններ ստեղծում նրանց համար՝ հավաքելով նույն տեղում...

Համոզված եմ, որ այս տիպի  «ռեզերվացիաներում» և այդտեղ գործող դպրոցներում հակահայ քարոզը գիշատչային մակարդակի է հասնում...Ի.Ալիևի վարչակարգը համոզում է պատմական Արցախի տարածքից գաղթած ազերիներին, որ նույն Ադրբեջանում նրանք հյուր են և տեղ չունեն..Նրանք պետք է հետ վերադառնան, բայց թե ու՞ր՝իրենք էլ չգիտեն...Ու այսպես ապրում են արդեն 21 տարի...

Հայր և որդի Ալիևներն արդեն 21տարի է խաբում են սեփական ժողովրդին, որ  «Քարաբաղ բիզիմդիրը» կգա ու դրա համար էլ նրանց համար ստեղծել են շինծու ընտրատարածքներ, հիմա էլ պարզվում է,որ Գյանջայում կա Քելբաջարի դպրոց և Քելբաջարի շրջանի ոստիկանության բաժանմունք, որտեղ, ի դեպ, քրեական գործ է հարուցվել այդ դպրոցում ծեծկռտուքի դեպքի կապակցությամբ,որի արդյունքում տուժել է 14-ամյա Ֆիդան Մամեդովան...

Հ.Գ.Շինծու ադրբեջանցի ազգի շինծու Ադրբեջան հայրենիքում Ի.Ալիևը ժողովրդին հիմարացնելու և սեփական բացարձակ իշխանությունը երկար պահելու համար խաբում է բոլորին և հատկապես իր հոր  «զոհերին»՝ Արցախը շրջապատող շրջաներից գաղթած ազերիներին...Նրանց համար Գյանջայում, Բեյլագանում, Եվլախում, Բաքվում և այլ տեղերում ստեղծել են համակենտրոնացման ճամբարներ՝ Քելբաջար, Զանգելան, Աղդամ, Լաչին և այլ անուններով, բացել այդտեղ այդ տեղանուններով շրջկոմներ, դպրոցներ, ոստիկանության բաժանմունքներ, դատախազություններ, մանկապարտեզներ և այլն ու այսպես համոզում հասարակությանը, որ միևնույն է Արցախն  իրենցն է և վե՛րջ...Մեզ էլ է դա ձեռնտու...Թող ազերին կարդա այս ապուշ լուրն ու մտածի, որ հանցագործությունը տեղի է ունեցել «Քելբաջարում»... Ազերիները Քարվաճառի վիրտուալ տերերն են,իսկ մենք՝ իրական...

Չեմ զարմանա, եթե մի ժամանակ անց իմանանք, որ Ադրբեջանի ամենագետ սուլթան Իլհամ Ա-ն նաև վիրտուալ  «Հարավային և Արևմտյան Ադրբեջանների» սուլթանն է և արդեն նշանակել է  «Իրևանի» վիրտուալ քաղաքապետին...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին