▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում ձյուն է տեղում:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում առկա է մառախուղ:

 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին