▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմները սկսվում են «թույլ օղակ»-ներում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Պատերազմները սկսվում են «թույլ օղակ»-ներում, առանց նախապես ծանուցելու: Առաջին աշխարհամարտում «թույլ օղակը» Բալկանյան երկրներն էին, որտեղ ազգային-ազատագրական պայքար էր ընթանում, Երկրորդի ժամանակ, նացիստների հաշվարկով, «թույլ օղակը» Չեխոսլովակիան և Լեհաստանն էին: Երկու աշխահամարտերի ժամանակ էլ Թուրքիան պարտվող կողմում էր և հակառակ պատմական տրամաբանության՝ պատերազմներից շահելով /գլխավորապես մեր հաշվին/ կամ առնվազն անկորուստ է դուրս եկել: 

Դեռևս անցած տարվա սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ահազանգեց, որ բոլոր ժամանակների բոլոր պատերազմները խելագարություն են, և որ Երրորդ աշխարհամարտը սկսվել է... 

«Թույլ օղակ»-ը այս անգամ մեզ վախենալու չափ մոտ է գտնվում, բայց առավել վախենալուն դարձյալ ռուսական զինուժին ապավինելու՝ դառնորեն հերքված մեր լավատեսությունն է:

Կարինե Աշուղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին