▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ինտենսիվ ավիահարվածներ են տեղում

Ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ոչ միայն ինտենսիվ ռուսական ավիահարվածներ են տեղում այն հատվածներում, որտեղ, ըստ էության՛ ընկել էր ռուսական ինքնաթիռը, այլև սիրիա-թուրքական սահմանային այն տարածքում, որտեղ Անկարայի կողմից ծրագրավորվող այսպես կոչված անվտանգության գոտին պետք է լինի:

Այստեղ ռուսական ռազմաօդային ուժերի հրթիռակոծություններին  և  ռմբակոծություններին  հաջորդում են  քրդական  ուժերի  հարձակումները  Իսլամական  պետության և  այլ  զինյալների  դեմ: 

Պարզ է դառնում որ հիշյալ տարածքում քրդերի (Սիրիայի քրդերի շրջանում ազդեցիկ դիրքեր ունի PKK-ն) ակտիվությունը նաև ռուսական կողմի հետ համաձայնեցվածության և համատեղ ռազմական գործողությունների համակարգման արդյունք է:

Սակայն տեղին է հիշել նաև այն, որ Թուրքիան բազմիցս զգուշացրել է Սիրիայի քրդերին (ՔԴՄ, ԺՊՋ) զերծ մնալ Սիրիայի հենց այդ հատվածում ակտիվ ռազմական գործողություններից, հակառակ դեպքում Անկարան սպառնում էր հրթիռակոծել քրդերի դիրքերը:

Արդեն մի քանի օր է քրդերն ակտիվ են, ու հենց էն հատվածներում, որտեղ Թուրքիան չէր ուզում, որ քրդերը ակտիվ լինեն, բայց թուրքական ավիահարվածներ էլ չկան...

 

Սարգիս Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին