▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված կուրսանտի հայրը սպառնալիքներ է ստացել

forrights.am-ը գրում է. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված  կուրսանտ Հայկազ  Բարսեղյանի հայրը ամբաստանյալների հարազատներից իր հասցեին սպառնալիքներ է ստացել և նամակ ուղարկել նախագահական նստավայր: Այս մասին այսօր հերթական դատական նիստի ժամանակ հայտնել է  Դավիթ Հարությունյանը:

 Կուրսանտի հոր՝ Արկադի Բարսեղյանի նամակը նախագահականից ուղարկվել էր դատախազություն, ապա` դատարան: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում սպանված կուրսանտի հարազատների հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ էին նետել դահլիճում ներկա գտնվող ամբաստանյալների աջակիցները, որից հետո տուժողի և ամբստանյալների հարազատների միջև վիճաբանություն էր տեղի տեղի ունեցել:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէին ներկայացել գործով ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանն,  ով մեղադրվում է ոչ թե սպանության, այլ զինվորական ներքին կանոնգրքի հոդվածների խախտման մեջ,  վերջինիս պաշտպանն ու սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալներից մեկի պաշտպանը:
Նշենք, որ այսօր դատարան էին բերվել նաև գործով վկաներն ու 4 տուժողներ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին