▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ զարմացնում է ոստիկանապետի ագրեսիվությունը»

«Նոր Հայաստան» ճակատի քաղխորհրդի անդամ Պետրոս Մակեյանը անդրադարձավ Նորք-Մարաշում զիված խմբավորման վնասազերծմանը և ժամեր անց իշխանական ԶԼՄ-ների տարածած լուրերին, թե այդ խմբավորումը կապ ունի սիրիահայության և ընդդիմության հետ։

«Սիրիահայության հետ կապելը, դա ոչ միայն անբարո արարք էր, այլև խիստ վտանգավոր, իսկ ընդդիմության հետ կապելը, ավելի կոնկրետ` Նոր Հայաստանի հետ կապելը, նպատակ ուներ այս քաղաքական գործընթացներին խոչընդոտելու։ Միայն հասարակության և միջազգային հանրության ճնշման տակ, նրանք  հետողորմյա արեցին։ Սակայն բուն վնասազերծման հետ կապված, կարծես մեր հանրության մեջ տարաբնույթ տեսակետներ արտահայտվեցին։ Դրա համար ստիպված էր օրեր անց ԱԱԾ-ն ոչ միայն հայտարարությունով հանդես գալ, այլև մամլո ասուլիս տալ և երդվել, որ այն ինչ ցույց են տվել՝ իրական է։ Մեզ զարմացնում է ոստիկանապետի ագրեսիվությունը և այն, որ իրեն չեն հավատում։»

Աղբյուր՝ a1plus.am

Թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում կարող եք հետևել Ազատություն ռադիոկայանիԱ1+ և Առաջին լրատվականի ուղիղ եթերներում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին