▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսլամական հեղափոխությո՞ւն Ադրբեջանում

Բաքվի բռնապետի վարչակարգը Նարդարանի շիա հավատացյալների բողոքի գործողությունների ճնշման ընթացքում խտրականություն չի դնում բռնի միջոցների մեջ:

Բիրտ ուժի աննախադեպ կիրառությամբ «կարգուկանոն» հաստատելու փորձերի ընթացքում Բաքվի բռնապետի ուժայիններն արդեն իսկ հավատացյալների նկատմամբ իրականացրել են սպանություններ, անօրինական ձերբակալություններ տեղաշարժի ազատության սահմանափակման և մարդու տարրական իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարման գործողությունների գրեթե ողջ բույլը:

Իրավիճակը դեպքերի զարգացման տիպաբանությամբ սկսում է հիշեցնել նախորդ դարավերջին Իրանում շահական վարչակարգի կողմից շիա հավատացյալների նկատմամբ կիրառվող բռնությունները, ինչի արդյունքում ի վերջո երկրում հաղթանակեց Իսլամական հեղափոխությունը:

 

Վարդան Ոսկանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին