▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ի՞նչ կա...Պոգբան հայերեն է խոսում

Ադրբեջանական սոցցանցային արձագանքը մարտական գործողություններին

Արծրուն Հովհաննիսյանը` սահմանին տիրող իրավիճակի մասին

Այս պահին հակառակորդի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում

Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ՄԻԵԴ-ում ճանաչվել են որպես պատասխանող կողմ Ռամիլ Սաֆարովի գործով


2016-01-28 10:58:26

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և վաղաժամ ազատ արձակելու գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին և պահանջել պաշտոնապես պատասխանել հայցադիմումին: Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը, ՄԻԵԴ համապատասխան դիմում էին ներկայացրել Գուրգեն Մարգարյանի հարազատները, որոնց դատարանում ներկայացնում են ՄԻ եվրոպական փաստաբանական կենտրոնը, հայկական հասարակական Legal Guide կազմակերպությունը և Նազելի Վարդանյանը: 2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային:

Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին Նախագահ Ալիեւն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց եւ միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որին մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

Artsakhpress.am




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.