▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ո՞ր նախագահի օրոք են ամենաշատն արտագաղթել

«2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը մեր երկրում կազմել է 2 մլն 998 հազար 600 մարդ: Նախորդ տարվա համեմատ՝ բնակչության թվաքանակը նվազել է շուրջ 12.000-ով կամ 0,4 տոկոսով: Նվազումն արձանագրվել է միգրացիայի -26.000 ցուցանիշի և բնական շարժի շուրջ 14.000 մարդու՝ ծնունդների և մահերի տարբերության արդյունքում»,-օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Անցած տարի կորցրել ենք ՀՀ 220.000 բնակչի: Պաշտոնական տվյալներով ամենաշատը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ են լքել ՀՀ-ն՝ մոտ 600.000 մարդ, Ռոբերտ Քոչարյանի օրոք արտագաղթել է 130.000, իսկ Սերժ Սարգսյանի օրոք՝ 260.000 մարդ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա փոխանցմամբ՝ արտագաղթի պատճառներն են՝ ցածր աշխատավարձ, սոցիալական ծանր վիճակ, լավատեսության պակաս: Բնակչության 90 տոկոսը Ռուսաստան է գնում:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ նշեց, որ Հայաստանից մեկնել և չի վերադարձել 1 միլիոն 750.000 մարդ.

«Մինչև 2000 թվականը մեկնել և չի վերադարձել 1 միլիոն մարդ: 1991-94 թթ. 650.000 մարդ է գնացել: 2001 թվականից հետո մեկնել և չի վերադարձել 750.000-ը: Յուրաքանչյուր 3-րդ ընտանիքից մեկն անցած տարի եղել է արտերկրում»,-հայտնեց Ռուբեն Եգանյանը:

Իսկ թե ինչո՞ւ չեն վերադառնում հարցին ժողովրդագիրը պատասխանեց.

«Օրինակ՝ գիտենք, որ Ռուսաստանում տնտեսության վիճակը ծանր է և փոխանակ վերադառնան երկիր, հակառակ գործընթացը տեղի ունեցավ: Հետազոտությունները ցույց տվեցին, որ 2 անգամ պակասել է աշխատավարձը: Այսօրվա դրությամբ այն 250.000 ՀՀ դրամ է կազմում, իսկ 2 տարի առաջ 650.000: Պարզվում է՝ մեր միգրանտները այս տնտեսական ճգնաժամին հետաքրքիր կերպ են արձագանքել: Հիմա ամեն տարի են գնում՝ 2-3 տարի գնալու փոխարեն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին