▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բենզինի հայկական մաֆիան կեղեքում է հայ ժողովրդին

Այսօր գնացել էի տուն՝ Դովեղ, Նոյեմբերյան: Սահմանը անցա և Սադախլո չհասած՝ հենց սահմանի մոտ, առաջին իսկ բենզալցակայանից իմ մեքենան լիցքավորեցի 95 լիտր բենզին, բակս դատարկ էր: Հատուկ անցա սահմանը, որ և՛ բենզին լցնեմ և նաև ցույց տամ, թե ինչպես է վառելիքի ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ կեղեքում հայ ժողովրդին: Բենզինի մեկ լիտրը արժե 1.25 լարի, այսինքն՝ գրեթե 250 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 1.05, այսինքն՝ 205 դրամ: Հենց սահմանի մեր կողմում բենզինը արժե 390, իսկ դիզվառելիքը՝ 380: Նոյեմբերյանցի հայ հողագործը ստիպված է վճարել 380 դրամ վար ու ցանքի համար, Դեբեդր մյուս ափի վրացի հողագործը՝ 205 դրամ: ԲԵՆԶԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ կեղեքում է հայ ժողովրդին: Ասե՛ք, ի՞նչ անենք:

Թաթուլ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին