▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը Լուսիկ Ագուլեցուն նոր բնակարան կտրամադրի

Երեւանի ավագանին փետրվարի 9-ին կայանալիք նիստում անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով բնակարան կտրամադրի ազգագրագետ Լուսյա Սամվելյանին՝ Լուսիկ Ագուլեցուն:

Տեղեկանք հիմնավորման մեջ նշված է, որ նա իր ողջ գիտակցական կյանքում հավաքագրել է հայոց տոնածիսական մշակույթը։ Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի եւ այնտեղ ցուցադրում է այն ամենը ինչ կապված է հայ ինքնության եւ մշակույթի հետ՝ հին հայկական արդուզարդ, գորգեր, կարպետներ, կահ-կարասի։ Նա իր սեփական միջոցներով ձեռք է բերում թանգարանային ցուցադրման համար հայկական հնաոճ իրեր, նվագարաններ եւ այլ պարագաներ: Լուսիկ Ագուլեցու շնորհիվ հին հայկական շատ տարազներ վերականգնվել ու նորից կյանքի են կոչվել։ Ազգագրագետը ներկայացնում է հայկական ավանդույթները ու սովորույթները, որոնց պահպանումը ունի բացառիկ նշանակություն։ Վերջինս` իր բազմանդամ ընտանիքով բնակվում է սեփականության իրավունքով իրենց պատկանող Մուրացանի փողոցի հ.79 հասցեում գտնվող տուն-թանգարանում, որը հնարավորություն չի տալիս առօրյա կենցաղավարությունը համատեղել թանգարանային գործունեության հետ եւ թանգարանն օգտագործել իր նպատակային նշանակությամբ։

Նախագծով առաջարկվում է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.126 երեք սենյականոց բնակարանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին