▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերի երազանքն ու հայկական «ԶԼՄ»-ների ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքը

Բազմաթիվ հորդորներից ու խնդրանքներից հետո հայաստանյան մամուլն հազիվ սովորել էր ադրբեջանական մամուլը copy-past անելուց առաջ ստուգել ու ֆիլտրել, ինչի արդյունքում վերջին ամիսներին ազերպրոպի դեզինֆորմացիաներից հայալեզու տեղեկատվական դաշտը քիչ թե շատ մաքրվել էր:
Հիմա պարզվում է՝ պետք ա ամեն մի երկրի դեպքում առանձին դասընթաց կազմակերպվի: Ադրբեջանից պրծանք, հիմա նույն «դասընթացը» Թուրքիայի պահով պիտի արվի:
Սիրելի լրագրողներ, խմբագիրներ, լրատվամիջոցներ առհասարակ, ՀՌՈՄԻ ՊԱՊԸ Ցեղասպանության մասին ԻՐ ԽՈՍՔԵՐԻՑ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՀԵՏ ՉԻ ԿԱՆԳՆԵԼ. լատիներեն, անգլերեն ու բազմաթիվ այլ լեզուներով չկա որևէ տեղեկատվություն, որ Վատիկանը նման բան է արել: Վերոնշյալը թուրքերի երազանքն ու տպավորությունն է, միաժամանակ որոշ հայկական չակերտավոր ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքը:
Ժողովուրդ ջան, ավելին՝ Վատիկանի հայտարարության մեջ թուրքերի գրած պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առհասարակ ոչ մի բառ չկա: Չը-կա ՉԸ-ԿԱ!!! Անգամ թուրքերը զգուշավոր են եղել ու էդ զառանցանքը ներկայացրել են ոչ թե ուղիղ մեջբերման, այլ` վերաշադրանքի ձևով: Այսինքն՝ մարդիկ մաքսիմալ լղոզել են, որ տարածեն իրենց ուզածը: Մերոնցից հասնում էր «կուտը չուտելը», բայց դե... Մի խոսքով՝ հերիքա տարածեք, ուղեղի ցնցում ստացան

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին