▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք, ովքեր գիրք են կարդում, միշտ իշխելու են նրանց վրա, ովքեր հեռուստացույց են նայում

Հայերը շատ են սիրում հեռուստացույց նայել, որովհետև հետուստացույցը մեր հայաստանյան իրականության այն հատվածն է, այն եզակի տեղերից է, որտեղ առհասարակ ինչ-որ բան է տեղի ունենում:

Ընդորում, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ, կարևորը, որ ինչ-որ մարդիկ են գնում-գալիս, ինչ-որ բաներ խոսում և այլն:

Պետք է նաև իմանանք, որ հեռուստացույցը մեզ տալիս է անվտանգության զգացողություն, և դրա հետ է կապված ավտովթարների, սպանությունների և նման կարգի երևույթների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը: Դրանք այն երևույթներն են, որոնց մենք չենք ուզենա բախվել իրական կյանքում, և վիրտուալ հարթությունում տեսնելով այդ ամենը, մենք մեզ ավելի ու ավելի անվտանգ ենք զգում: Ու ավելի շատ կապվում էդ զոմբո-արկղին:

Այս կապակցությամբ պետք է հիշել հետևյալ միտքը. «Նրանք, ովքեր գիրք են կարդում, միշտ իշխելու են նրանց վրա, ովքեր հեռուստացույց են նայում»:

 

Մովսես Դեմիրչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին