▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում կամավոր դոնորների պակաս կա

Ամբողջ աշխարհում դոնորական կամ սեփական արյան պահպանումն իրականացվում է արյան բանկերի միջոցով, որտեղ կատարվում է արյան նախնական սառեցում և պահուստավորում: Միայն Արյան բանկն է հնարավորություն տալիս երկար ժամանակով (մի քանի տարի) պահպանել արյան բաղադրամասերըª պլազման, էրիթրոցիտները, թրոմբոցիտները, լեյկոցիտները և, նույնիսկ, ցողունային բջիջները: Հայաստանում զգացվում է դոնորների պակաս: Ըստ բժիշկ մասնագետների ազգաբնակչության 2 տոկոսը` այսինքն ՀՀ-ում շուրջ 60հզ մարդ պետք է դոնորագրվեն, որպեսզի այս խնդիրը չլինի: Կամավոր դոնորները քիչ են, հիմնականում արյուն հանձնում են հիվանդի հարազատներն եւ կադրային վարձատրվող դոնորները: Գյումրիում գործող արյան եւ պլազմայի բանկը եւս զերծ չէ այս խնդրից: Կենտրոնում կատարվում են ուսումնասիրություններ, ախտորոշվում տարբեր հիվանդություններ:Վերջերս էլ հայտնաբերվել են ՁԻԱՀի դեպքեր՝ հիվանդությամբ տառապողների մեջ եղել են նաեւ հղի կանայք:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին