▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնաճի հնարավոր ռիսկերը

Ամանորին ընդառաջ ու տոներից հետո գնային տատանումները որոշ ապրանքախմբերում տեսանելի դարձան վիճակագրական ծառայության նախօրեին հրապարակած տվյալներից հետո: Նախորդ տարվա ավարտն աչքի ընկավ գնաճով: Սպառողական շուկայում միայն դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվեց 1.7 տոկոսի գնաճ: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 2.6 տոկոսով: Այս տարվա հունվարին անցած տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում պարենամթերքը թանկացել է 5 տոկոսով:Դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել են 31.5 տոկոսով: Իհարկե, այս ամիսներին թանկացումը մեր շուկային բնորոշ է, սակայն ոչ այս չափով: Համեմատության համար նշենք, որ անցած տարի հունվարին 2014 թ. դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել էին ընդամենը 14 տոկոսով: Թե ինչով է պայմանավորված այս մթերքների գնաճի տեմպի կրկնապատկումը հայտնի չէ, հատկապես այն պարագայում,որ ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարի Հայաստանում աննախադեպ բերք է հավաքվել:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին