▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն դարձրե՞լ եք մեր կենցաղային ապրանքներին

Մի տեղ կարդացի, որ Հայաստանը առաջին տեղն է զբաղեցնում քաղցկեղ հիվանդության պատճառով մահացության մեջ: Այսինքն տոկոսային հարաբերությամբ Հայաստանում ամեն հազար բնակչից քանիսն է հիվանդանում քաղցկեղով ամենաբարձրն է աշխարհում: Ես ճիշտն ասած նման «նորությունները» չեմ ընդունում որպես բացարձակ ճշմարտություն, բայց այնուամենայնիվ մտածելու առիթ է տալիս, չէ՞ որ ընդամենը մի 30 տարի առաջ նմանատիպ մի ուսումնասիրության մեջ մենք համարվում էինք աշխարհի ամենաերկարակյաց ազգերից մեկը: Կարծես թե ոչինչ չի փոխվել, նույն սարերն են նույն մաքուր օդը, ես կասեի ավելին, օդը բավականին ավելի մաքուր է քան Խորհրդային տարիներին, երբ բազմաթիվ թունավոր գործարաններ էին աշխատում մեր երկրում: Ի՞նչը փոխվեց... Պետք է ուրեմն կենցաղում մի բան փոխված լինի: Ուշադրություն դարձրե՞լ եք մեր կենցաղային ապրանքներին: Պլաստմասե իրերի և ամանեղենի 90%-ը, շորերի 80%-å, օճառների, լվացքի փոշիների, ու հազարավոր այլ ապրանքների մեծամասնությունը ներմուծվում է մեզ շատ «հարազատ» երկրից, թուրքիայից: Կոնսպիրացիոն տեսությունների կողմնակից չեմ, բայց արդյո՞ք դժվար է այսօր, թուրքիայի նման զարգացած` հարուստ ռազմական բյուջե ունեցող ու խիստ ռադիկալ, ռասիստական քաղաքականություն վարող ազգայնամոլությամբ և այլախոհների հանդեպ ատելությամբ հայտնի երկրի համար մի փոքր «մտածել» թե ինչպես թունավորել քեզ շատ «սիրելի» հարևաններին, ովքեր ամեն օր քեզանից են «հաց» վերցնում: Մտածում, մտածում եմ, ու զարմանում, մի՞թե իրոք մենք այլընտրանք չունենք մեզ թշնամաբար տրամադրված` երկրի երեսից ջնջելու, վերացնելու, ցեղասպանելու երազանքը դեռ չկորցրած երկրից «սնվելուն»...

Արշակ Զաքարյան 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին