▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում առաջիկա երկու օրը ձյուն կտեղա

 «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա կանխատեսումը:  Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

 Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում փետրվարի 6-ին, 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին և 8-ին սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով: Փետրվարի 7-ից 10-ը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 1-4 աստիճան տաքություն, գիշերային ժամերին՝ 1-3 աստիճան ցուրտ:




Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին