▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրաքցի փախստականը Վիեննայի հանրային լողավազանում բռնաբարել է 10 ամյա տղայի

Վիեննայի հանրային լողավազաններից մեկու իրաքցի փախստականը բռնաբարել է 10 ամյա մի տղայի: 

Երբ լացակումած փոքրիկը բողոքել է լողավազանի անվտանգության աշխատակիցներին՝ իրաքցին շարունակում էր իր հանգիստը վայելել լողավազանում՝ օգտվելով ջրային ատրակցիոններից: 

Այս մասին գրում է dailymail-ը, նշելով, թե երեխային, որի վիճակը բավականին ծանր է եղել, անմիջապես տեղափոխել են հիվանդանոց իսկ ձերբակալությունից հետո իրաքցի փախստականն ասել է, թե գիտակցել է, որ իր իրարքը հանցագործություն է սակայն այդ քալին է գնացել, քանի որ արդեն մի քանի ամիս  սեռական հարաբերություն չի ունեցել: 

Անցած սեպտեմբերին Բալկաններով Ավստրիա ներթափանցած իրաքցին նաև նշել է, որ Իրաքում թողել է կնոջն ու դստերը  և «միշտ չէ, որ հիվանդ է»:

Հիշեցնենք, որ փախստականների կողմից շարունակվող անկարգություններն, այդ թվում՝ սեռական բնույթի հանցագործությունները, եվրապական երկրներում բողոքի ալիք են բարձրացրել ընդդեմ մահմեդական երկրներից ներգաղթալնների հոսքի  ու նրանց նկատմամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ «չափից դուրս» հանդուրժողական քաղաքականության:

 

Պատրաստեց՝ 

Յուրիկ Գյուլբեկյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին