▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխելը թողնելու որ միջոցն է առավել արդյունավետ

med.news.am-ը գրում է. Վիսկոնսինի համալսարանի (ԱՄՆ) ամերիկացի գիտնականները համադրել են նիկոտինային կախվածությունից ազատվելու երեք հիմնական միջոցը, որպեսզի պարզեն, թե դրանցից որն է առավել արդյունավետ:  

Ավելի քան հազար (1086 մարդ) ծխող կամավորներին երեք խմբի են բաժանել: Առաջին խմբին առաջարկվել է ծխելուց ազատվել հատուկ հականիկոտինային կպչուն սպեղանու օգնությամբ:  Երկրորդ խումբը պիտի Varenicline դեղամիջոցը ստանար: Երրորդ խումբը ծխելը թողել է համադրված միջոցով` օգտագործելով եւ սպեղանի, եւ դեղ:  Փորձը մեկ տարի է տեւել, որի ընթացքում մասնակիցներին ամեն շաբաթ հարցեր են տվել եւ արյան անալիզներ վերցրել: Նաեւ կես եւ մեկ տարի անց համեմատել են ստացված տվյալները: 

Արդյունքում պարզվել է, որ այդ բոլոր մեթոդներն իրենց արդյունավետությամբ մոտավորապես միանման են: Մեկ տարի անց առաջին խմբից չի ծխել արդեն մասնակիցների 21 տոկոսը, երկրորդից` 19 տոկոսը, երրորդից` 20 տոկոսը: Այսպիսով` առայժմ չի ստեղծվել նիկոտինային կախվածությունից ազատվելու արդյունավետ միջոց, իսկ այսօրվա դրությամբ գիտությանը հայտնի միջոցները մոտավորապես համարժեք են. նման եզրակացության են ի վերջո հանգել աշխատանքի հեղինակները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին