▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշատում 26-ամյա տղամարդը ծեծել է քրոջը, խփել է մորը, որ նրանք գազից ու լույսից չօգտվեն

 

 

 

 

 

 

 

 

1in.am-ը գրում է.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Սեդրակ Ջաբրիելյանի գործի դատական քննությունը:

26-ամյա Սեդրակի խնամքին 2 անչափահաս երեխաներ կան:

Գործի քննությամբ հաստատվել է, որ Արտաշատ քաղաքում գտնվող հայրական տան իր բաժնեմասում Սեդրակն ապրել է կնոջ ու երկու երեխաների հետ:

Տան իրենց բաժնեմասն ունեն նաև Սեդրակի մայրը, հայրը, եղբայրն ու քույրերը:

Սեդրակի հետ լարված հարաբերություններ ունենալու պատճառով մայրը դստեր ու նրա երեխայի հետ մի քանի ամիս բնակվել է այլ հասցեում: Սեդրակի մայրը վատառողջ է եղել, բուժվել է հիվանդանոցում:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին, Սեդրակի մայրն ու քույրը վերադարձել են ընդհանուր հայրական տուն:

Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Սեդրակը տան կոմունալ հարմարություններից՝ լույսից, գազից օգտվելու պատճառով վիճել է քրոջ ու մոր հետ: Վեճի ժամանակ Սեդրակը, ըստ դատական ակտի, ծեծել է քրոջը՝ ձեռքով հարվածել է նրա ծոծրակին, գցել է գետնին, մի անգամ էլ հարվածել է նրա ձախ ականջին, ինչպես նաև պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ արյունազեղումներ նախաբազկի, ազդրի շրջաններում, քերծվածքներ:

Սեդրակի մայրը փորձել է միջամտել զավակների վիճաբանությանը, բայց Սեդրակը բռունցքով հարվածել է մոր կրծքին: Այդ հարվածի մասով Սեդրակի նկատմամբ քրեական հետապնդում որոշվել է չիրականացնել:

Սեդրակ Ջաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել քրոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Սեդրակն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ գույքային հարցերի հետ կապված՝ իր ու մոր հարաբերությունները խիստ լարված են:

Սեդրակն ընդունել է, որ ինքն արգելել է իր մորն ու քրոջը՝ օգտվել գազօջախից ու լույսից՝ պատճառաբանելով, թե նրանք չեն վճարել իրենց ծախսած գազի ու լույսի համար…

Այդ հարցով իրենց մեջ անընդհատ վեճ ու խոսակցություն է եղել, բայց, ըստ Սեդրակի, ինքը քրոջը չի հարվածել, ծեծի չի ենթարկել, մորը նույնպես չի խփել: Մայրն ու քույրը իրեն զրպարտել են…

Տուժող քույրը հայտնել է, թե ինքը մոր ու անչափահաս որդու հետ ապրել է իրենց խանութ-կրպակի երկրորդ հարկում գտնվող սենյակում, բայց իրենք հաշվառված են հայրական տանը:

Մոր ու եղբոր հարաբերությունները խիստ լարվել են՝ կապված մորը պատկանող գույքը ամբողջությամբ եղբորը տրամադրելու պահանջի հետ: Դեպքից առաջ մի քանի ամիս մայրն իր հետ բնակվել է իր սենյակում: Հետո մայրը հիվանդացել է, քսան օր պառկել է հիվանդանոցում: Երբ դուրս է գրվել, ինքը մոր ու որդու հետ գնացել է հայրական տուն:

Երբ ցանկացել է գազօջախի վրա մոր համար կերակուր տաքացնել, եղբայրը չի թողել, կոմունալ հարմարություններից օգտվելու հարցի հետ կապված՝ վիճել է իր հետ ու ծեծել է… Մայրը փորձել է մեջտեղ ընկնել, բայց եղբայրը բռունցքով խփել է մոր կրծքին…

Սեդրակի մայրը հայտնել է, թե ինքը 2011 թվականին ամուսնալուծվել է ու բնակվել է որդու և նրա ընտանիքի հետ: Ամուսնալուծությունից հետո ինքը դիմել է դատարան՝ իր և ամուսնու համատեղ սեփականությունը բաժանելու հարցով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին