▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող ենք կորուստներ չունենալ, եթե զոհվողներն աչալուրջ վերաբերվեն անվտանգության կանոններին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Աշխարհաբեկնե՛ր, գլուխներդ կախ պահեք

18-20 տարեկան պատանուն, որպես կանոն, թվում է, որ ինքն անմահ է ու ոչ մի դժբախտություն չի կարող պատահել իր հետ։ Ընդ որում, էական չէ, թե որտեղ՝ Սևանի մայրուղու վրա մեքենայի ղեկին նստած, թե հայ-ադրբեջանական շփման գծի ինչ-որ հատվածում, որտեղ հակառակորդի ու մեր դիրքերն իրարից մի քանի հարյուր մետր են բաժանում։

Որպես հետևանք, հաճախ արհամարհում են անվտանգության կանոնները․ Սևանի մայրուղու վրա խմած 200կմ/ժ են քշում, դիրքերում էլ առանց սաղավարտի ու/կամ զրահաբաճկոնի են ֆռֆռում, հայտնվում են կրակային խոցման գոտում, գիշերծը ծխում են և այլն․․․

Ցավալի է, բայց փաստ․ մենք ամեն տարի տասնյակ կորուստներ ենք ունենում սահմանի վրա, որոնք կարող էինք և չունենալ, եթե զոհվողները աչալուրջ վերաբերվեին անվտանգության կանոններ ասվածին։ Դիրքերում ոչ ոք ու ոչինչ չի կարող երաշխավորել զինվորի անվտանգությունը 100 տոկոսով, բայց խրամատավորված զինվորին հակառակորդի դիրքերից աշխատող դիպուկահարի կողմից խոցելը բավականին բարդ է, գրեթե անհնար, եթե զինվորը կրում է սաղավարտն ու զրահաբաճկոնը, չի ծիկրակում կրակային խոցման գոտիներում ու երկար ժամանակ չի կանգնում բոյնիցաների մոտ։

Այ այս պարզ բաներն է պետք բացատրել բանակի քեֆերի ժամանակ, ոչ թե երկրորդական նշանակության հարցեր պարզաբանել ու սեփական ծառայության արկածներ պատմել։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին