▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղումների դադարից անմիջապես հետո ձնամաքրման աշխատանքների արդյունքը տեսանելի կլինի. Արմեն Ուլիխանյան

 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի բնակիչներ

Նոր Նորք վարչական շրջանում ամբողջ գիշեր իրականացվել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ, համապատասխան բոլոր ծառայություններն աշխատել են արտակարգ ռեժիմով, գործի է դրվել տեխնիկական ողջ ներուժը: Այս պահին ևս աշխատանքները շարունակվում են ակտիվ կերպով` փորձելով առավելագույնս մեղմել տեղումների հետևանքները:

Հավատացնում եմ ձեզ, որ տեղումների դադարից անմիջապես հետո աշխատանքների արդյունքը տեսանելի կլինի:

Պատճառված անհարմարությունների համար հայցում եմ մեր բնակիչների ներողամտությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին