▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի է ենթարկել թոշակառու կնոջն ու կողոպտել

PastInfo-ն գրում է. Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 73-ամյա տարեց մի կին, ում մոտ ախտորոշվել է «գլխի ձախից գագաթնային շրջանի կտրած արյունահոսող վերք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք»:

Մեր տեղեկություններով՝ տարեց կինն այս վնասվածքները ստացել է հարվածների հետևանքով:

Թոշակառու կինը իր տնակի դիմացի ձյունը մաքրելուց հետո փորձել տուն մտնել, երբ այդ պահին դիմակավորված անհայտ անձը կնոջ թիկունքից հրել գցել է նրա տնակ, ապա ինչ-որ առարկայով հարվածել է գլխին, որից հետո ոտքով հարվածել է կնոջ կրծքավանդակին ու գումար պահանջել:

Կինը, որպեսզի նրանից ազատվի, տվել է այդ պահին իր մոտ եղած ողջ գումարը՝13 000 ՀՀ դրամ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին