▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քամփ Արմեն»-ում սկսվել են վերակառուցման աշխատանքները

Ստամբուլում Թուզլայի շրջանում գտնվող հայ որբերի «Քամփ Արմեն» ճամբարում սկսել են վերակառուցման աշխատանքները: Այս աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որի մեջ ներգրավված են «Դյուշունջե պլատֆորմը», «Հայճար» կազմակերպությունները, «Հրանտ Դինք» հիմնադրամը, «Գեդիքփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցին», «Գալագյան», «Դպրեվանք» և «Ղարագյոզյան» հիմնարկները: «Դյուշունջե» կազմակերպության նախագահ Հարութ Օզերը Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հետ զրույցում նշել է, որ նպատակ կա միջազգային չափանիշներին համապատասխան ճամբար կառուցել, որից կօգտվեն թե Թուրքիայի, թե օտարերկրացի երեխաները:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքականիշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից: 2015 մայիսի 6-ի ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին