▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ կհասցնեն Եվրոպա, և դուք էլ խնդիր չունեք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գերմանիան որոշե՞լ է մահմեդական փախստականների համար տեղ բացել ի հաշիվ քրիստոնյաների:

Նախորդ շաբաթ գերմանական ռադիոյով և, եթե չեմ սխալվում, հեռուստաալիքներից մեկով էլ հայտարարել էին, որ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և մի քանի աֆրիկական երկրներից եկածներին ուղարկելու են ետ: Ուկրաինայի մասին էլ չեմ ասում: Որովհետև Ուկրաինայից եկածներից շատ չնչին քանակ են ընդունել, իսկ գերակշիռ մասին ետ են ուղարկում:

Նույնիսկ մերժում են ստանում, ովքեր բուժում են ստանում և եթե մարդիկ՝ չիմանալով լեզու, չունենալով գումար իրավաբանի համար, չունենալով ծանոթներ և չիմանալով օրենքը չեն կարողանում կամ չեն հասցնում բողոքարկել, ապա հայտնվում են հայրենիք վերադարձնող օդանավում:

Քաղաքական պատճառներով վերը նշված երկրներից Եվրոպայում ապաստան փնտրողներին կարող եմ ասել, որ մոռացեք: Ձեզ նույնիսկ չեն էլ լսի և ավելի արագ կհայտնվեք օդանավում: Եվրոպայում մնալու իրավունք ստանում են աշխատանքային պայմանագրով եկողները, ուսանողները, գերմանական քաղաքացիությամբ ամուսին ունեցողները և հիմնականում Սիրիայից ու Իրաքից եկողները: 

Որտեղի՞ց գիտեմ սրա մասին: Ամեն օր շբվում ենք մարդկանց հետ: Տեղեկանում նրանց խնդիրներին: Այդ թվում նաև այլազգիների: Սրա մասին գրում եմ նրա համար, որովհետև այսօր մոտիկներիցս մեկն ասաց, որ իր բարեկամներից Հայաստանում պատրաստ են բնակարանը վաճառել, միայն թե հասնեն Գերմանիա: 

Ժողովուրդ ջան, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ կհասցնեն Եվրոպա, և դուք էլ խնդիր չունեք: Խնդիրները շատ շատ են, իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ երբ ձեզ ետ կուղարկեն, ապա դուք մնալու տեղ չեք ունենա ձեր հայրենիքում:
Եթե հարցեր կունենաք, գրեք, կփորձեմ պատասխանել ձեզ հուզող հարցերին:

Արման Մուշեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին