▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ այսքանից հետո դուք դեռ հանդգնում եք խոսե՞լ ժողովրդավարացումից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վերջին շրջանում շատերի կողմից քաղաքական դաշտի վերաբերյալ տարատեսակ վերլուծություններ են արվում: Մեկը քաղաքական գործընթացները մեկնաբանում է իշխանական շահերի տիրույթից, մեկ ուրիշը՝ ընդդիմադիր: Բացակայում է միայն մասնագիտական վերլուծությունը, և հենց դրա պատճառով է, որ ներկայումս քաղաքական դաշտում առկա բանավեճերը մարգինալ են: 

Հասել ենք այն մակարդակին, որ քաղաքական ուժերը կռվախնձոր են դարձրել մարտի 1-ի հանրահավաքի անցկացման «բացառիկ իրավունքը», լուրջ դեմքով ԱԺ-ում ՄԻՊ կուսակցական թեկնածու են առաջադրում ընդդիմադիր խորհրդարանականները և հետո սկսում են բողոքել իշխանության ներկայացրած թեկնածուի հավանական կանխակալությունից: Ազատության հրապարակի հարթակից դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարվում է, թե «Խաղաղ անհնազանդությունը կառավարման համակարգի ճգնաժամ առաջացնելու գործիք է»: Առաջին ատյանի տարբեր դատարաններում ընթացող դատավարությունների ժամանակ ընտրակեղծարարները վստահեցնում են, որ այդ կեղծիքները արել են «գաղափարական կամ բարոյական պարտավորություններից» ելնելով:

«Եվրոպամետները» բողոքում են հակապուտինական դրսևորումներից, ՀՀ անվտանգությունը տեսնում են ՀԱՊԿ-ի՝ արդեն վաղուց անվտանգության համակարգի հետ ոչ մի աղերս չունեցող շրջանակներում: Մի խումբ «ազնիվ քյարփինջներ» սպասում են, թե երբ պետք է Մոսկվայից չեղյալ հայտարարվեն ռուս-թուրքական պայմանագրերը: 
Եվ այսքանից հետո դուք դեռ հանդգնում եք խոսե՞լ ժողովրդավարացումից, բազմակուսակցական համակարգի չկայացածությունից, քաղաքական մշակույթից, ժողովրդավարության կոնսոլիդացիայի մակարդակներից, քաղաքացիական հասարակությունից, խորհրդարանական կառավարումից, լիբերալ ժողովրդավարության այլընտրանքներից, քաղաքական արդյունավետ տեղխնոլոգիաներից ու էլի նման «անհետաքրքիր» ու «անգրագետ» բաներից:

Ավելի լավ է «երԳրի մասին մտածեք արա՛, գնացեք միացեք ազնիվ տղերքին՝ հերոսներին, տեսեք ոնց են պայքարում: Էդքան կաք հելեք Օսիպյանին քրֆեք՝ աչքերի մեջ նայելով: Զենք վեկալեք արա, զենքով մենակ կարաք հարց լուծեք: Էս ազգին Ստալին ա պետք; Թե չէ եկել կապիկություն եք անում»: 

Հ.Գ. Լիրիկական զեղումների ու գռեհկաբանության համար ներող կլինեք. այս ամենն ընդամենը մեր իրականության շաաաատ փոքրիկ հատվածի արտացոլումն է:

Նարեկ Սամսոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին