▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը գնացել ու ասորի են դարձել.շշմելու բան

Կարծես թե Պոլսո պատրիարքի ընտրությունները իրատեսական են դառնում: Առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Եպիսկոպոսաց ժողով, որի ժամանակ քննարկվելու է նաև Պոլսի հայ պատրիարքարանի հարցը:

«Պոլսի պատրիարք կարող է ընտրվել Թուրքիայում ծնված մարդը, ով կարող է և Թուրիքայի Հանրապետության քաղաքացի չլինել: Թեկնածուները  4-ն են. Գարեգին արք. Բեքչյան՝ Գերմանիա,  Սեպուհ արք. Չուլջյան՝  Վանաձոր, Վիգեն արք. Հայկազյան՝ ԱՄՆ, Խաժակ արք. Պարսամյան՝ Նյու Յորք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը՝ հավելելով, որ սա Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի սրտով չէ.

«Նա անում է այն, ինչ Անկարան է ցանկանում: 2015թ. Ապրիլի 24-ին միայն Պոլսի պատրիարքարանի ենթակայության ներքո գտնվող եկեղեցիների զանգերը չղողանջեցին, և դա Անկարայի հրահանգով է արել: Արամ սրբազանը ոչինչ չի անում հայկական համայնքի զարգացման, պահպանման համար: Վերջին տասը տարիներին, անտեսված լինելով Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից՝ հայերը ստիպված են լինում իրենց երեխաներին կնքել ասորական եկեղեցում և դառնալ ասորի.շշմելու բան»,-նշեց Սարգիս Հացպանյանը:

Նկատենք, որ 8-րդ տարին է, ինչ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը տառապում է Ալցհեյմեր հիվանդությամբ, իսկ հայերը չեն կարողանում պատրիարք ընտրել:

Անի Կարապետյան

 Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին