▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռը նոր մտահոգություն է աշխարհի համար

Մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհասցներ Հյուսիսյին Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին որոշում կայացնել այստեղ հունվարի 6-ին իրականացված միջուկային փորձարկման պատճառով, Հյուսիսը փետրվարի 7-ին հայտարարեց երկրի ուղեծիր հրթիռ արձակելու փաստի մասին։ Փհենյանը հայտարարում է, թե հրթիռի արձակումը իր տիեզերական հետազոտությունների ծրագրի մաս է կազմում։ Սակայն աշխարհի մեծ մասը հավատացած է, որ այն բալիստիկ հրթիռի փորձարկում էր։ Ինչպես ՄԱԿ-ում Վենեսուելայի դեսպան Ռաֆաել Ռամիրեզն է ասում.

«Նույնիսկ եթե Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռն արձակել է երկրի ուղեծիր արբանյակ ուղարկելու նպատակով, միեւնույնն է, այն այսպիսով ոտնահարել է ՄԱԿ-ի մի քանի որոշում եւ դրանով իսկ ընդգծում է միջուկային զենքերի համակարգ ստեղծելու իր նպատակները»։

Ըստ փորձագետների, արձակված հրթիռն ունի 5ՕՕ կգ տարողունակություն, ինչը շատ ավելի մեծ է, քան այստեղից 2Օ12 թվականի դեկտեմբերին արձակված Ունհա 3 հրթիռի տարողունակությունն էր։ Դա գրեթե այնքան է, որքան անհրաժեշտ է միջուկային մարտագլխիկ կրելու համար։ Հրթիռին ունի 13 հազար կմ հեռահարություն, ինչը 3 հազար կիլոմետրով ավելի է, քան Ունհա 3-ինը։ Սա նշանակում է, որ որպես զենք կիրառվելու դեպքում, այս հրթիռը կարող է հասնել մինչեւ ԱՄՆ-ին պատկանող որեւէ տարածք։

Սա իհարկե տեսականորեն, քանի որ ասում են մասնագետները, այն դեռեւս միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ չի կարելի որակել, այլ պարզապես շատ մեծ հրթիռ է։ Ու եթե նույնիսկ Հյուսային Կորեւան փորձի այն կիրառել ընդդեմ ԱՄՆ-ի, դրա թռիչքի նախապատրաստման համար անհրաժեշտ ժամանակը բավարար է, որ այն ոչնչացվի։ Հարավի, Ճապոնիայի ու Միացյալ Նահանգների կողմից նախապատրաստված պատժամիջոցների նախագիծը ներկայումս քննարկվում է Չինաստանում։ Սակայն վերջինս դժկամություն է ցուցաբերում այն ընդունելու հարցում՝ հայտարարելով, որ այսպիսով ավելի կվնասվի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը, երբ իրականում միջոցներ են հարկավոր լարվածությունը մեղմելու համար։ Ռուսաստանը նույնպես դեմ է արտահայտվում Հյուսիսային Կորեայի առանց այն էլ թույլ տնտեսությունը փլուզելու առաջարկին։

Իսկ ինչու՞ է Հյուսիսը նման քայլերի գնում հենց հիմա։ Շատերի կարծիքով պատճառն այն է, որ այս երկիրը միջազգային ասպարեզում աստիճանաբար կորցնում է նաեւ մի քանի այն երկրների աջակցությունը, որոնց հետ ուներ դրական որոշ հարաբերություններ։ Այն փաստը, որ Չինաստանը անցած երեք տարիների ընթացքում մի քանի գագաթաժողով է ունեցել Հարավային Կորեայի հետ եւ ոչ մեկ անգամ՝ Հյուսիսի, ապացուցում է, որ Չինաստանի իշխանություններն այնքան էլ կարեւոր չեն համարում Հյուսիսին։ Իսկ այս երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը, մինչեւ մայիսին անցկացվելիք իր կուսակցության 7րդ համագումարը, փորձում է հենց իր ժողովրդին համոզել, որ ղեկավարում է հզոր ու կարեւոր մի երկիր։ Այսպես են փորձագետները բացատրում նաեւ դեկտեմբերի 1Օ-ին Հյուսիսի կողմից կատարված այն հայտարարությունը, թե այստեղ փորձարկվել է ջրածնային ռումբ, այն դեպքում, երբ ըստ միջուկային զենքերի մասնագետների, այն ամենեւին էլ ջրածնային ռումբ չի եղել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2ՕՕ6 թվականից ի վեր Հյուսիսային Կորեայի նկատմամբ իրականացրել է պատժամիջոցների չորս փաթեթ։ Այսօր սակայն Չինաստանն ու Ռուսաստանը կարող են վետոյի ենթարկել պատժամիջոցների այն խստացումները, որոնք նախատեսում են արգելել հյուսիսկորեական նավերի նավարկությունը եւ կրճատել դեպի այս երկիր նավթի արտահանումների ծավալները։

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին