▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրական խառնաշփոթը կսկսվի միայն այն դեպքում, եթե Հայաստանը դուրս գա Կարսի պայմանագրից

Խորհրդանշական է, որ 1921 թվականին Մոսկվայում կնքված բոլշևիկա-քեմալական պայմանագրի չեղարկման առաջարկով հանդես է եկել հենց այն կուսակցության ներկայացուցիչը, որի պարագլուխներն էլ ժամանակին այդ պայմանագիրը ստորագրելով հանձն առան դրա հակահայկական դրույթների իրականացման մասով ապահովել Հայաստանի գործող իշխանությունների համաձայնությունն ու հնազանդությունը: Եթե ռուսական կողմը պաշտոնապես չեղարկի այդ պայմանագիրը, ապա դա կդառնա մեր տարածաշրջանում անկայունության ծավալման խթան հանդիսացող գործողություն: Իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ, այդուհանդերձ, Կրեմլի կողմից այդ պայմանագրի չեղարկումն ընդամենը կոնֆլիկտածին գործընթացների ծավալման համար նախադրյալներ ստեղծող մի քայլ կդառնա, իսկ իրական խառնաշփոթը կսկսվի միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դուրս գա Կարսի պայմանագրից: Պաշտոնական Երևանը հենց այս տեսանկյունից պետք է դիտարկի ռուս կոմունիստների այս նորօրյա նախաձեռնությունը ու գտնի դրանից բխող մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք հակազդեցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու ռազմական լուծումները:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին