▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում երկու հայ կին պարտքի պատճառով դաժանաբար սպանել են բազմազավակ հայուհուն


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Blognews.am-ը գրում է.

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել, որի հարյուրից ավելի մասնակիցները պահանջել են օբյեկտիվորեն քննել տեղի բնակչուհի, ազգությամբ հայ կնոջ սպանությունը։

Նախնական տվյալներով՝ պարտքի պատճառով 3 երեխաների մայր, 41-այա Լուսինե Առուստամյանին անդամահատել և սպանել է նրա գործընկերուհին՝ իր բարեկամուհու հետ։

Իրադարձությունները զարգացել են ամանորյա տոներից առաջ։ Լուսինեն անհետացել էր, որից հետո նրա անդամահատված դին Պոդկումոկ գետի հատակին հայտնաբերվել էր միայն հունվարի 11-ին։ Նա ապրել է երկրամասի Ինոզեմցևո գյուղում և աշխատեկ «Լիրա» շուկայում։

Նշվում է, որ նա և Պողոսյան Աիդա անունով մի կին, ով կալանքի տակ է և մեղարդվում է սպանութան մեջ, առևտրով են զբաղվել։ Աիդան Լուսինեից պարտքով վերցրել է 600 հազար ռուբլի, որի շուրջ վիճակաբանության ժամանակ վերջ է տվալ նրա կյանքին։ Այդ հարցում նրան օգնել է բարեկամուհին՝ Անժելան։

Ներկայում Անժելան վկայի կարգավիճակում է, ողջ մեղքը իր վրա է վերցրել Աիդան։ Ցուցարարները պահանջել են օրենքի ողջ խստությամբ պատժել սպանության մեղավորներին։

Լուսանկարում` Պողոսյան Աիդա

Մնացականյան Անժելա

Զոհը` Առուստամյան Լուսինե

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին