▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ և ո՞ւմ ուղղորդմամբ լրագրողն աննշան պատմությունից մեծ սկանդալ սարքեց. գործընկերոջ խոսքը

Օրերս «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի`Henaran.am լրատվական գործակալությունն աշխատանքից հեռացրել է լրագրող Լիլիթ Լալայանին այն բանից հետո, երբ ԱԺ Էթիկայի հանձնաժողով վարույթ է ընդունել ԱԺ 7 պատգամավորների դեմ Լալայանի դիմումը:

Ստորև ներկայացնում ենք լրագրող Լուսինե Ղազարյանի ֆեսյբուքյան գրառումը տվյալ խնդրի վերաբերյալ.

«Անտարբերությունը նույնպես հանցանք է, մանավանդ եթե խոսքը հարաբերվում է մի երևույթի հետ, որի կենտրոնում կանգնած ես նաև դու: Արդեն մի քանի օր է Henaran.am կայքի նախկին լրագրող Լիլիթ Լալայանը տարածում է ինֆորմացիա, թե կայքի խմբագիրը իրեն աշխատանքից հեռացրել է ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորների միմյանց փոխարեն քվեարկելու մասով էթիկայի հանձնաժողով դիմելու համար: Արդեն երեք տարի աշխատելով Լիլիթ Դավթյանի հետ կարող եմ արձանագրել, որ անմիջական, պարզ ու ազնիվ հատկանիշներով օժտված Լիլիթը երբեք ոչ մեկին չի մեղադրել քաղաքական հայացքներ ունենալու համար: Լիլիթ Դավթյանը պահանջել է տրամադրել օբյեկտիվ լրատվություն և կատարել պայմանագրով հաստատված պահանջները: Սակայն որոշ լրատվամիջոցներ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով և թիրախավորելով Henaran.am-ի լռությունը եզրահանգեցին, թե լրագրողը հալածյալ է: Ես փաստում եմ, որ Լիլիթ Դավթյանը դժգոհ լինելով լրագրողի աշխատանքից բազմիցս ասել է այդ մասին: Նա լրագրողին չի հեռացրել աշխատանքից, այլ ասել է որ մեկ ամիս և ավելի ժամանակահատվածում նա գտնի ուրիշ աշխատանք, քանի որ համագործակցությունը չի ստացվում: Զարմանալի է, թե ինչո՞ւ և ո՞ւմ ուղղորդմամբ լրագրողը որոշեց այս աննշան պատմությունից մեծ սկանդալ սարքել: Միգուցե ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Լիլիթ Դավթյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կինն է: Դիտարկենք նաև մեկ փաստ, իմ նախկին գործընկերուհին իր առաջին հարցազրույցը տվեց աշխատավարձը ստանալու հաջորդ օրը: Մինչդեռ դրան նախորդող 15 օրերին լռում էր: Սա ո՞նց հասկանալ: Բարոյականության, խախտումների և ճշտի քարոզիչները մոռանում են նաև մարդկային, բարոյական արժեքների մասին: Մինչդեռ իր հրաժեշտի նամակում Լիլիթ Լալայանը խոսքը ուղղելով խմբագրին գրել էր.«Քեզ նման մարդիկ միշտ Աստծո բարեհաճությունն են վայելում և վստահ եմ, որ քո և քո ընտանիքի գլխից օրհնությունն անպակաս է: Միայն հաջողություն ու առողջություն եմ մաղթում»: Այքանից հետո ինձ մի բան է մնում ասելու.« Դե եկ վարդապետ ու մի խենթանա...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին