▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք լուրջ, կայացած մարդիկ ենք, կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի. Արմեն Երիցյան

Armlur.am-ը գրում  է. Թեեւ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի հարցը դեռ ձգձգվում է, սակայն կարծես թե այլեւս պարզ է, որ սկզբունքային համաձայնությունն առկա է, եւ կատարվում են վերջին հստակեցումները` պաշտոնների բաժանման շուրջ: Այդ թվում է նաեւ ՏԿԱԻՆ-ը, որը նոր կոալիցիայի ստեղծման դեպքում վերստին բաժանվելու է երկու գերատեսչության. ԱԻՆ-ը շարունակելու է ղեկավարել Արմեն Երիցյանը, իսկ, ահա, տարածքային կառավարման նախարարությունը տրվելու է դաշնակցական Դավիթ Լոքյանին: «Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ:

-Պարո՛ն Երիցյան, կարծես թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կայանում է, եւ ՏԿԱԻՆ-ի բաժանումն անխուսափելի է դառնում: Օրեր առաջ հարցին, թե ինչպես եք վերաբերվում հեռանկարին, որ տարածքային կառավարման նախարարւթյունը տրվելու է դաշնակցական Դավիթ Լոքյանին, իսկ ԱԻՆ-ը մնալու է Ձեզ, Դուք պատասխանել էիք, որ այդ մասին առաջին անգամ եք լսում: Այժմ նոր տեղեկություններ չունեք Ձեր ղեկավարած գերատեսչության ապագայի վերաբերյալ:

-Ես գտնում եմ, որ մենք չպետք է հավատանք բամբասանքներին, և եթե ինչ-որ մի փոփոխություն լինի կառավարության կազմում, այնպես լինի, որ բաժանվեն, նոր կխոսենք, բայց այսօր ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, եւ ինձ ոչ մեկն այդ մասին չի ասել:

 -Դուք նախարար նշանակվեցիք ՕԵԿ քվոտայով, այնուհետեւ դուրս եկաք այդ կուսակցությունից: Այժմ, եթե անհրաժեշտություն լինի ՀՀԿ-ական դառնալ եւ կրել այդ կուսակցության կրծքանշանը, կանե՞ք:

-Ես կարծում եմ, որ եթե-ով խոսելը շատ սխալ է, եթե այսպես լինի, եթե Ձեզ առաջարկեն, եթե Ձեզ հանեն… մենք լուրջ, կայացած մարդիկ ենք, կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին