▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը հետ է վերցնում Մարզահամերգային համալիրը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության վաղվա նիստին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է «չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» որոշումը: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարը պետք է 10-օրյա ժամկետում լուծի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ի հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

Ըստ կառավարության հիմնավորման՝ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել: Ասել է թե՝ նոր գնորդը մինչ այժմ չի վճարել 30 մլն ԱՄՆ դոլար գումարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվում է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Վերջինս պարտավորվում է 4 տարվա ընթացքում համալիրի տարածքում ստեղծել զվարճանքի կենտրոն, այդ թվում խաղատուն, հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին