▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ էր գտնվում անհետ կորած զինծառայողը և ինչու էր լքել զորամասը. մանրամասներ

Armlur.am-ը գրում է.

4 օր որոնվող, զորամասն ինքնակամ լքած շարքային զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանն այսօր հայտանբերվել է. զինծառայողը գտնվում էր իր բնակավայրի մերձակայքում:

ArmLur.am-ին զինծառայողի մորաքույրը՝ տիկին Արևիկը, հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում, Ազիզը «հայտնվել է» հայրենի Օշականում. «Մեզ առավոտ շուտ զանգեցին, ասեցին, որ գտնվել է: Էս ամբողջ ընթացքում քայլելիս է եղել: Ինքը իրա ոտքով եկել, տուն է հասել, ձեռքերը, ոտքերը` ցրտահարված: Երեսին գույն չկար: Հիմա չգիտենք՝ Երևանից ա ոտքով եկել, թե հենց Դիլիջանից: Հենց հասել է տուն, ծնողները շուտ զանգել են զորամաս, ասել են՝ տանն է, եկե՛ք տարեք: Զորամասից, ռազմականից եկան, տնից տարան: Ոչ մի բան չի պատմել: Մենակ ասել է, որ մի տարուց ավել ծառայում է, բայց գոնե մի անգամ օտպուսկ չի եկել, կարոտել էր, դրա համար է դուրս եկել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին