▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձ է արվում նսեմացնել Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը

Վերջին շրջանում զարմանալի է տեսնել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակականկազմակերպության հայտարարությունը «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված, որով փորձ է արվում կասկածի տակ դնելԵրվանդ Քոչարի համահեղինակությունը: Հայտարարության հեղինակներն իրենց խոսքն ավելի լսելի դարձնելու համարօգտագործել են վիրավորանքներ և վարկաբեկող արտահայտություններ, ինչի հետ կապված Երվանդ Քոչարի թանգարանի ևժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը:

«Զվարթնոցի արծիվ» քանդակը հրապարակման (տեղադրման) պահից հայտնի է եղել որպես Երվանդ Քոչարի և ՌաֆայելԻսրայելյանի համահեղինակությամբ ստեղծված աշխատանք, ինչը հանրահայտ փաստ է և հաստատվում է ինչպես բազմաթիվգրքերով, տպագիր մամուլի հոդվածներով, վկայություններով, այնպես էլ պատմության և մշակույթի հուշարձանների ռեեստրիվկայագրով, որոնց համաձայն քանդակի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, իսկ քանդակագործը` Երվանդ Քոչարը(նյութերից մի քանիսը կցվում են սույն հայտարարությանը): «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀօրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն քանդակի նկատմամբ սահմանվում է երկու արվեստագետների համահեղինակությանիրավունքը:

Երվանդ Քոչարի թանգարանը, ինչպես նաև ժառանգները երբևէ չեն ներկայացրել «Զվարթնոցի արծիվը» որպես բացառապեսՔոչարի աշխատանք և միշտ բարեխղճորեն նշել են երկու համահեղինակներին: Պետք է նշել, որ Ռաֆայել Իսրայելյանը և ԵրվանդՔոչարն իրենց կենդանության օրոք ևս որևէ կերպ չեն վիճարկել այդ փաստը:

«Զվարթնոցի արծիվ» ուղենիշ կոթողով յուրաքանչյուրս կարող էինք հպարտանալ որպես երկու մեծագույն արվեստագետներիհամագործակցության արդյունք, մինչդեռ այսօր, օգտագործելով երկու մեծերի անունները, փորձ է արվում վնասել նրանց թողածմշակութային ժառանգությանը:

«AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների հեղինակայինիրավունքները, պատիվն ու արժանապատվությունը և հետամուտ է լինելու, որ նմանատիպ հրապարակումներն անհետևանքչմնան նաև իրավական հարթությունում:

«AM» իրավաբանական ընկերություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին